«Տան տերերը մոռանում են, որ Ռուսաստանում лицам кавказской националисты վարձով տներ չեն տալիս»․ Անահիտ Մուտաֆյան

Անահիտ Մուտաֆյանը անդրադարձել է մերօրյա իրողության, որը գրավել է շատերի ուշադրությունը։ Երևանի փողոցներում կարելի է անմիջապես նկատել բազմաթիվ ռուսների, բելոռուների և ուկրաինացների, որոնք վերջին օրերին տեղափոխվել են Հայաստան։ Նրանցից ոմանք նշում են, որ այ ժամանակավոր է, մինչ երկրում կկարգավորվի ամեն բան։ Բնակարանները վարձում են հիմնականում Երևանում։

Դերասանուհին գրառման մեջ նշում է, որ բնակարանների տերերը նախընտրում են իրենց բնակարանը վարձով տալ ռուսներին։ Հայերին չեն տալիս։ Մուտաֆյանը նշում է, որ իր գրառումը հակառուսական քարոզ չէ։

Անահիտը մասնավորապես գրել է․ «Հակառուսական քարոզ չեմ անում բնավ, բայց մեր հայերի ռուսապաշտությունը այն աստիճանի է հասել, որ Երևանում վարձով բնակարան տվողները հայերին բնակարան չեն տալիս, իսկ այնտեղ էլ, որտեղ հայեր են ապրում, բնակարանի տերերը զանգահարում և խնդրում են՝ ազատել կամ էլ սարսափելի վարձ են բարձրացնում։

Նույն այդ տան տերերը մոռանում են՝ Ռուսաստանում лицам кавказской националисты վարձով տուն չեն տալիս»։ Մեկնաբանություններում դերասանուհու հետևորդները համաձայնել են Անահիտի հետ և նշել՝ որքան էլ ցավալի լինի, դժվար է չհամաձայնելը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!