Հրաչ Մուրադյանը, ով սիրում է դստեր մասնակցությամբ հրապարակումներ անել, հերթական հրապարակմամբ է հանդես եկել։ Այս շրջանում Հրաչը գտնվում է ընտանիքի մոտ՝ Ամերիկայում։
Նշենք, որ նա աշխատանքի բերումով նա հաճախ է Հայաստանում լինում և ստիպված մի քանի ամիս հեռու է լինում ընտանիքից։
Հրաչը և կինը՝ Անաշեն, որոշում են կայացրել կտրել փոքրիկ Միայի վարսերը։ Նրանք մինչ գեցեցկության սրահ հասնելը ողջ ճանապարհի ընթացքում նշում էին, որ փոքրիկի ամբողջ վարսերը կտրելու են և սափրելու են գլուխը։ Հրաչը և Անաշեն ճանապարհին հանդիպել են Արմուշին, ով լսելով Հրաչի որոշման մասին՝ զարմացավ և ասաց, որ Հրաչն ուղղակի գիժ է։
Սակայն վարսավիրանոցում պարզ դարձավ, որ նրանք ամենևին էլ մտադրված չեն փոքրիկի գլուխը սափրել և գեղեցիկ կտրվածքից հետո Հրաչ Մուրադյանը ցույց է տվել, որ Միայի վարսերը տեղում են և ամեն բան կարգին է։
Վարը բերված տեսանյութում առաջարկում ենք դիտել ուշագրավ հոլովակը։