Մկրտիչ Արզումանյանը շարունակում է իր գործով զբաղվել՝ նոր ներկայացումներ բեմ հանելով։ Նրա ներկայացումները մշտապես լեցուն դահլիճներում, ոգևորված միջավայրում են անցնում։
Մկրտիչն ամենուր և բոլոր պարագաներում կարողանում է պահպանել իր սիրված և ընդունված լինելու գրավականը՝ իրեն բնորոշ հումորային ձևակերպումներ անելով։
Արտիստը բազում կերպարներ է կերտել։ Կերպարների հարցում նա հաջողություն է ունեցել երկու սեռի ներկայացուցիչներին կերտելիս միաժամանակ։
Մկրտիչը հերթական անգամ մի հումորային մեկնաբանություն է արել իր սոցհարթակում՝ հիշելով իր կերտած կին կերպարներից մեկին։
Մկրտիչը, տեղադրելով հումորային սկետչներից մեկից վերցված և իր կերտած մի զվարճալի կնոջ կերպար, որպես մեկնաբանություն գրել է հետևյալը․ «Տակը լիքը կեղտ կա, բայց հլը նայի գլուխը ինչ հպարտ ա պահում…»։
Նշենք, որ բացի թատերական ներկայացումները, Մկրտիչը ներկայումս ներգրավված է սիթքոմային մի նախագծում, որը վերնագրված է «Ֆեյք գյուղապետ»։ Այն տրամաբանական շարունակությունն է «Ֆեյք մամա»-ի։