Հայաստանը պատմական հինավուրց երկիր է և հենց դրանով էլ գրավում է օտարերկրացիներին։ Երկրում առկա հինավուրց հուշակոթողներն ապացույցն են այս երկրի բազմադարյա գոյի մասին։
Հայաստանը բաց երկնքի տակ թանգարան է։ Թանգարան, որ անսպառ հետաքրքիր է և անվերջ կարելի է շրջել, ուսումնասիրել։ Այս նյութում ներկայացնում ենք դարերի պատմություն ունեցող մի կոթողի մասին։
Կոթողի պատմությունը գալիս է 893 թվականից։ Շատերը լսած և տեսած կլինեն Տաթևի ճոճվող սյունը։ Այն ութ մետրից ավելի բարձրություն ունի, իրենից ութանկյուն կոթող է ներկայացնում։ Աում են, որ այն կառուցվել է, որպեսզի մարդիկ տեղեկանան երկրաշարժերի և թշնամու զորքի ներխուժման մասին մասին, քանի որ ցնցումներից կոթողը շարժվում էր։
Այս կոթողը տեղադրվել է Տաթևի վանքի կառուցման աշխատանքների մեկնարկից երկու տարի առաջ։ Կոթողի ինչպես հիմնադրումը, այնպես էլ տեղադրումը կազմակերպվել է հին հայկական Նոր տարու օրը, այսինքն՝ օգոստոսի 11-ին։ Իրականում կոթողը կողմնացույց է։
Սյունը մարդկության ստեղծած ամենաճշգրիտ աստղագիտական գործիքն է։ Կոթողի 12 մասից կազմված գավազանի վրա կա ժամացույց և թռչուն։ Հենց դա էլ ստիպում է մտածել, որ այն ժամանակին ծառայել է նաև որպես ժամացույց։