Տաթևիկ Ռևազյանին հանրությունը ճանաչեց որպես քաղավիացիայի նախագահ։ Երիտասարդ աղջիկը այս պաշտոնում գործունեույթուն ծավալեց քիչ։
Նա պաշտոնից հեռացավ, քանի որ պատրաստվում էր մայրանալ։ Նա այժմ երկու զավակների մայր է և ի զարմանս շատերի՝ երկու երեխաների մայրը միայն հիմա է ցանկացել ամուսնանալ։ Նա և սիրելին օրերս պսակադրվել են։
Արդեն երկու երեխաների ծնողները պսակադրվել են Հովհաննավանքում։ Պսակադրությանը զուգահեռ հարսն ու փեսան կնքել են նաև երեխաներին՝ Մnնթեային և Ուիլյամին։ Տաթևիկ Ռևազյանի պսակադրության վերաբերյալ տեղեկատվությունը զարմացրել է հանրությանը։
Զարմանքի պատճառը արդեն երեխաներ ունեցող զույգի պսակն է, քանզի ընդունված է ամուսնանալ, ապա երեխաներ ունենալ։ Սակայն զույգն ընտրել է նման մոտեցումը, իսկ թե որն է բուն պատճառը Տաթևիկն առայժմ չի հայտնել։
Զույգին երջանկություն ենք մաղթում և երջանիկ ու սիրով լի ընտանեկան կյանք։ Հիշեցնենք նաև, որ Տաթևիկ Ռևազյանը պաշտոնից ազատվել է 2022 թվականին։ Տեսանյութը՝ կից։