Տաթևիկ Ռևազյանը, որ ղեկավարում էր քաղավիացիայի կոմիտեն, մի որոշ ժամանակ անձնական և ընտանեկան հանգամանքներով պայմանավորված բավականին պասիվ էր այդ հարցերում։ Նա քիչ էր հանրայնորեն անդրադառնում ոլորտում առկա խնդիրներին։
Տաթևիկը դստրիկ էր լույս աշխարհ բերել, ինչի կապակցությամբ էլ միառժամանակ Հայաստանից դուրս էր՝ հարազատների մոտ էր գտնվում։
Մոնթեայի ծնվելուց մի քանի ամիս անց Տաթևիկը դստեր հետ եկավ Հայաստան՝ փորձելով զբաղվել նաև աշխատանքային գործունեությամբ։
Նա ընտանեկան ջերմ լուսանկարների շարք է հրապարակել, որտեղ ինքն ամուսնու և Մոնթեայի հետ է։ Լուսանկարներում երևում են նաև Մոնթեայի տատիկն ու պապիկը։
Լուսանկարներն արված են Երևանում՝ Բուսաբանական այգում։ Լուսանկարներում երևում է, որ Տաթևիկը նորից է պատրաստվում մայրիկ դառնալ։
Այս մասին նա գրել է հետևյալը․ «Վերադարձ դեպի Երևանյան գեղեցիկ աշուն։ Եվ այո… մենք շատ շուտով սպասում ենք մեր երկրորդ փոքրիկի լույս աշխարհ գալուն»։