Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեի ամենաերիտասարդ նախագահի’ Տաթեւիկ Ռեւազյանի մասին վերջին շրջանում մամուլում իրարամերժ շատ հրապարակումներ էին հանդիպում, ոմանք կարծում էին, որ Ռեւազյանը շատ երիտասարդ է կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար եւ կանխատեսում էին ձախողված պաշտոնավարում:
Ազգաբնակչության մի ստվար զանգված էլ միայն լավատեսորեն էր մոտենում Ռեւազյանին այդ կարեւոր պաշտոնը վստահելու փաստին:
Տաթեւիկ Ռեւազյանն իր հարցազրույցներից մեկում եւս խոստովանել է, որ նույնիսկ իր ծնողներն էին կարծում ,որ ինքը կարող է չդիմանալ բեռի ծանրությանը,սակայն նա հակառակն ապացուցեց ոչ միայն ծնողներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր հավատում էին իրեն:
Ռեւազյանը պատմում էր իր մանկության ու պատանեկության, ընտանիքի, անցած ուղու մասին, սակայն շրջանցում էր անձնական կյանքի մասին այնպիսի դրվագներ ,որոնք չէր ուզում բարձրաձայնել:
Եվ ահա հայտնի դարձավ Տաթեւիկի հղիության մասին, եւ ինչպես ընդունված է ,երիտասարդ ապագա մայրիկը եւս պետք է ժամանակավորապես դադարեցներ իր պարտավորություների կատարումը’ այն փոխանցելով մեկ այլ անձի:
Տաթեւիկ Ռեւազյանը մեկնեց Դանիա’ իր ծնողների մոտ, որտեղ էլ հենց այսօր ծնվեց նրա հրաշք մանուկը: Տաթեւիկը հրապարակել է փոքրիկի լուսանկարները ‘նշելով որ կյանքում երբեք այդքան ուրախ չեն եղել: