Վրեժ Բադալյանի հերոսության և հրաշքով փրկվելու պատմության մանրամասների մասին շատ քչերը գիտեն։ Վրեժը պատերազմական օրերին եղել է Մատաղիսում, ապա նաև Թալիշում։ Նա ահասարսուռ տեսարաններ է հիշում մարտական գործողություններից։
Վրեժի հիշողություններում ամեն ինչ հստակ պահպանվել է, չնայած Վրեժը շուրջ քսաներկու օր գտնվել է կոմայի մեջ։ Առհասարակ Վրեժի ողջ մնալու հավանականությունը չնչին էր, իսկ բժիշկները դա հրաշք են բնորոշում։
Վրեժն այսօր հետահայաց հիշողություններին նայելիս ասում է, որ իրեն իննսուն տոկոսով օգնել է իր սիրելին։ Վրեժը սիրելիի մասին խոսելիս հիշում է, որ նրանք միմյանց հետ շփվել ու ջերմ հարաբերությունների մեջ են եղել դեռ դպրոցական տարիներից։
Այժմ Վրեժը նշանվել է սիրելիի հետ, ով մշտապես եղել է Վրեժի կողքին կոմայի մեջ եղած ժամանակ և դրանից հետո։ Վրեժի անցած դժոխային պատմությունների, ինչպես նաև սիրո գեղեցիկ պատմության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։