Վրաստանը սահմաններ է բացում

Աշխարհը փակ է։ Երկրները՝ ինքնամկուսացված։ Նման վիճակը չունի նույնիսկ անալոգ,որ համեմատվի որևէ պատմական դեպքի հետ։ Թեպետ,հետզհետե որոշ երկրներ քիչ-քիչ բացում են իրենց սահմանները տարբեր նպատակներով։

Բայց գլխավոր ցանկությունը՝տուրիզմը վերականգնելն է։ Ցավոք,Հայաստանը դեռ այդ երկրների մեջ պարզապես չի կարող լինել,քանի որ մեզ մոտ նահանջ չկա վիրուսային։ Վրաստանը հայտարարեց,որ մի քանի երկրի ներկայացուցիչ թույլ կտա իր երկիր։ Դրանք են՝Էստոնիա,Լիտվա,Լատվիա,Ֆրանսիա,բայց այն դեպքում,երբ կինի ուղիղ չվերթ,այսինքն քաղաքացիները չեն իջնի մեկ այլ երկիր,որովհետև այդտեղ կարող են լինեն ռիսկեր վարակվելու։

Գործնական այցերի դեպքում,բոլոր երկրներից կարող են գնալ Վրաստան,եթե իրենց հաշվին պահեն  14 օրվա կարանտինը,այնուհետև երկու անգամ իրենց հաշվին թեստ անցնեն։ Վրացական ֆենոմենի մասին շատերն են խոսում,ու նաև թերահավատորեն են շատերը մոտենում,մտածելով երկիրը թաքցնում է վիճակը,սակայն նույնիսկ մեր Վրաստանում ապրող հայրենակիցներից շատերն են նշել,որ կարանտինի ժամանակ կառավարությունը չափազանց խիստ է եղել,նույնիսկ այն դեպքում,երբ մեկ-երկու հիվանդ էր։

Մեծ տուգանքներ ու արգելքներ են եղել, մարդիկ նույնիսկ աղբը թափելու համար,ստիպված են եղել թույլտվություն ստանալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: