Լուսավոր Հայաստան կուսակցության և ավագանու անդամ Անի Խաչատրյանը գրառում է արել իր սոցհարթակային էջում: Նրա գրառումն ուշագրավ է ու հումորային:
Գրառումը հաջորդել է Մ. Մինասյանի հերթական եթերին: Ա. Խաչատրյանը գրել է, որ Սերժ Սարգսյանը Մ. Մինասյանի եթերները նայելուց հետո հաստատ փոշմանած կլինի, որ նրան աղջիկ է տվել:
Հիշեցնենք, որ Մ. Մինասյանը պարբերաբար սոցցանցային իր էջում տեսանկարահանում է տեղադրում, որտեղ պատմում է տարբեր քաղաքական խաղերի մասին, որոնք հետո տարբեր գործիչների կողմից տարաբնույթ մեկնաբանությունների են արժանանում ու բուռն քննարկվում:
Անին գրառմանը կից տեղադրել է նաև Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի լուսանկարները, իսկ նրա գրառման տակ տեղ են գտել տարատեսակ լուրջ ու հումորային մեկնաբանություններ:
Օգտատեր Արման Սարգսյանն, օրինակ, գրել է. «Ամբողջ ՀՀԿ ի տարիներով կազմած բուրգի կապվող թելերը բացահայտում է մնում է ուղակի անուններով և մոնոպոլ ձևավորողների քարտեզը կազմեն սարդոստայնի ձևով մեջտեղում կանգնած կլինեն 5 հոգի որոնցով անցնում է ամբողջ թելերը»: