Արամ Վարդևանյանը ֆֆեյսբուքյան հաշվում գրառում է կատարել և անդրադարձել արդարադատությանը։
Վարդևանյանը գրել է, որ քաղաքական հետապնդումներից և, առհասարակ, տիրող ապօրինություններից, դատավորների դողացող ձայնից այլևս չեն զարմանում։ Նշել է, որ արդեն երեք տարի անընդմեջ հստակորեն նկատելի է այդ ամենը և նրանք դա տեսնում են, պայքարում և շարունակելու են պայքարել։
Այնուհետև գրել է Արմեն Չարչյանի մասին։ Նշել է, որ պրոֆեսորի կամքն ու տրամադրությունը տեղում է՝ չնայած նրան, որ Հայաստանում շարունակում է տիրել լկտի ամենաթողություն։ Այնուհետև վստահեցրել է, որ միևնույնն է արդարադատություն լինելու է և պրոֆեսոր Չարչյանը լինելու է ազատության մեջ։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրությունների մասնակիցներին հարկադրելու մեջ։ Պրոֆեսորը պնդում է, որ հանցանք չի գործել և աշխատակիցներին չի հարկադրել։
Մեղադրանք առաջադրելուն հիմք է հանդիսացել ձայնագրություն, որտեղ Չարչյանը խոչընդոտել է ընտրողի ազատ կամքի դրսևորմանը։