<<Հրապարակ>> թերթը ոլորտի պատասխանատուից պարզել է , որ Վորոնեժից Երևան կազմակերպված թռիչքը կարող է վտանգել 70 ուղևորի կյանքը , քանի որ ինչպես նշվում է , ինքնաթիռում եղել է երկու ՝Կորոնավիրուսով վարակված ուղևոր :
Նրանք քաջ տեղյակ են եղել իրենց վիճակի մասին, սակայն որոշել են հայրենիք վերադառնալ ՝թաղման: Փաստորեն , նրանց չի արգելվել ինքնաթիռ բարձրանալ: Նրանց՝ վարակված լինելու փաստը հայտնի է դարձել շատ պատահական. հարազատներից մեկը նրանց համար ինչ-որ վայր էր փնտրում՝ ինքնամեկուսանալու:
Իրողությունը պարզ դառնալուց հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց: Հրապարակ թերթի այն հարցին, թե ինչ է լինելու մնացած 70 ուղևորի ճակատագիրը, ոլորտի պատասխանատուն պատասխանել է , որ մյուս ուղևորներով պետք է զբաղվեն պոլիկլինիկաները:
Այսպիսի դեպքերը դատապարտելի են , քանզի որևէ մեկն իրավունք չունի վտանգի տակ դնել մյուսի կյանքը՝ գիտակցաբար: Անձի բարձր պատասխանատվությունն ու գիտակցությունն այս պայքարում ամեն ինչից վեր է , մեզանից յուրաքանչյուրն այսօր պատասխանատու է ոչ միայն իր, այլև հարևանի ու բարեկամի կյանքի համար, իսկ այդ պատասխանատվությանն ամենայն լրջությամբ է պետք մոտենալ: