Վովա Գասպարյանի դուստրը՝ Անգելինա Գասպարյանը, տոնել է 18 -ամյակը.լուսանկարներ

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը ՝ Անգելինա Գասպարյանը, տևական ժամանակ է, ինչ հանդես չի գալիս նոր երգերով, թեպետ հանդիսատեսը հիշում է դեռ նրա երգերը:

 

Անգելինան առաջին քայլերն արեց բեմում , դեռ վաղ հասակում: Նա երգում է ամեն ինչի մասին,Անգելինան երգ ուներ նաև Ոստիկանության և ոստիկանների մասին, որը միշտ հպարտությամբ էր կատարում:

Անգելինան տարիների ընթացքում շատ է փոխվել, ավելի է գեղեցկացել: Եվ ահա ինստագրամյան իր էջում

Անգելինա Գասպարյանը հերթական անգամ լուսանկարներ է հրապարակել, լուսանկարներից պարզ է դառնում, որ երգչուհու 18-ամյակն է լրացել:

Լուսանկարներին կից իր ծննդյան օրն անվանել է կարանտինային: Լուսանկարներում Անգելինայի շքեղ տոնական տորթն է երևում, մոմերը, տոնական փուչիկներ, և մեծ թվանշանները հուշում են նրա տարիքը: Երգչուհուն ուղղված բազում շնորհավորանքների թվում կային շնորհավորանքներ նաև երգիչ Արամեից և Սարոյից, նրանք բարեմաղթում են Անգելինային:

 

Հետևորդները, ընկերներն ու բարեկամներն իրենց բարեմաղթանքերին ավելացնում են նաև գովեստի խոսքեր, նշում, որ Անգելինան ինչպես միշտ փայլում է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!