Երեկ ողջ օրվա քննարկումները պտտվում էին եռակողմ հանդիպման շուրջ։ Քննարկումներն ու սպասելիքները տարաբնույթ էին և միմյանց հակասող։
Դրանք գնալով թեժանում էին, սակայն առավել հանդարտ փուլ մտան երեկոյան ժամերին, երբ հանդիպման արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը հրապարակվեց(այն ներկայացնում ենք նյութին կից)։ Հանդիպման ավարտին Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին նվերներ մատուցեց, որը խորհրդանշական բացատրություն ունի։
Այդ մասին հայտնեց ռուսական կողմի առաջնորդը հանդիպման ամփոփիչ ելույթի ժամանակ։ Պուտինը հայտարարեց, որ նվեր են պատրաստել հայ և ադրբեջանցի ընկերների համար։ Այն իրենից ներկայացնում է ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է խաղաղություն և բարեկեցություն։
Նվերի մատուցումն ու ընտրությունը կարծես ընդգծեց Ռուսաստանի դրացիական վերաբերմունքը Կովկասյան երկրների հանդեպ։
Վլադիմիր Պուտինը խոսքն ավարտել է այն հույսով, որ հաջորդիվ պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն և քայլերը կտանեն դեպի խաղաղ և նորմալ զարգացման։ Ռուս առաջնորդի կողմից նվերի մատուցման դրվագը դիտեք ստորև կցված տեսանյութում։