Վիրահատությունից հետո սովից լացս գալիս էր… Լիանա Վանոյանը գրառում է կատարել և մանրամասներ ներկայացրել իր վիճակից

Լիաննա Վանոյանին հանրությունը ճանաչում է ոչ միայն որպես տաղանդավոր դերասանուհի, այլև բլոգեր, ում կողմից կատարված յուրաքանչյուր  հրապարում համեմված է հումորով։

Լիանան իր հումորային հոլովակներում անդրադառնում է մեր իրականությանը, որտեղ ապրում են իր կողմից կերտած բազմաթիվ նման կերպարներ։

Լիանա Վանոյանը մշտապես դիետաներ  էր պահում և ցանկանում նիհարել։ Եվ ահա դերասանուհին ավելորդ քաշից ազատվելու համար դիմել է վիրահատական միջամտության։ Վիրահատությունից արդեն անցել է տասնվեց օր և դերասանուհին գրառում է կատարել և մի փոքր պատմել հետվիրահատական իրավիճակից։

Նա նշել է, որ ցավեր ուներ և անգամ դժվարությամբ էր ջուր խմում, չէր կարողանում քնելու համար հարմար դիրք գտնել, սակայն ամեն բան հաղթահարելի է։

Դերասանուհին հավելել է, որ սուրճից հրաժարվել է և շատ ուրախ է դրա համար, խոստովանել է, որ շոկոլադի բացակյությունը ամենադժվարն է, բայց պայքարը շարունակվում է։ Լիանա Վանոյանի մասին առավել մանրամասն վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!