Վիկան սիրում է, որ երգում եմ․ ինչպե՞ս է Մոնիկա Նազարյանի դուստրն արձագանքում մայրիկի երգին

Հայտնի երգչուհիներից Մոնիկա Նազարյանը շարունակում է իր կայուն ակտիվությունը պահել սոցհարթակային տիրույթում՝ հրապարակելով տարբեր հոլովակներ, երաժշտական կատարումներ, որոնք սիրառատ ընդունելության են արժանանում երգչուհու երգարվեստի սիրահարների համար։

Պարզվում է՝ Մոնիկա Նազարյանի դստրիկը ևս մեծ սիրով է ընդունում մայրիկի երաժշտական կատարումները։ Դեռ մանկուց բալիկին իր ձայնին սովորեցնող Մոնիկան տարբեր առիթներով ցույց է տվել, թե երեխան դեռ վաղ մանկուց ինչպիսի ուշադիր վերաբերմունք է դրսևորում երգարվեստի նկատմամբ։

Մոնիկան հերթական անգամ ցույց է տվել, թե ինչկերպ է արձագանքում իր երգեցողությանը փոքրիկ Վիկտորիան։ Հատկանշական է, որ Վիկտորիան մայրիկի երաժշտական կատարման ժամանակ բարձրացրել է ձեռքերը և պարել։


Մոնիկան, տեղադրելով այդ տեսանյութը, այսպիսի մեկնաբանություն է թողել․ «Վիկան սիրում է, որ երգում եմ։ Իսկ դո՞ւք»։ Մայրիկի երգեցողությանը երգչուհու դստեր թողած արձագանքը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: