Վթարի ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանի պատվին կազմակերպված խնջույքը, սիրելիի շքեղ նվերը, մատուցման կերպը և այլ մանրամասներ

Հայտնի, հմայիչ արտիստուհի Թամարա Գևորգյանը վերջերս ցավալի հանգամանքներում վթարի էր ենթարկվել։ Մեքենայի ղեկին հենց ինքն է եղել։ Արտիստուհին վստահեցնում է, որ ինքը արագ վարող վարորդներից չէ, միշտ խուսափել է արագությունից, ուստի վթարի պատճառն արագությունը չի միանշանակ։

Արտիստուհին խորը դեպրեսիայի մեջ է, քանի որ վթարից հետո մի քանի վիրահատությունների միջով է անցել, սակայն դեռ շարունակում է մնալ անվասայլակի վրա, ինչն իր նման ակտիվ մարդու համար շատ ցավագին իրողություն է։

Դերասանուհին ներքին համոզմունք ունի, որ ինքն անպայմանորեն քայլելու է, դրա համար ամենօրյա համառ մարզումներ ու թերապիաներ է անում, իսկ մինչ քայլելը հարազատներն առիթը բաց չեն թողնում Թամարի տրամադրությունը բարձրացնելու, նրան ուրախացնելու համար։


Վերջերս Թամարյի ծնողները նրան ուրախացնելու համար շքեղ միջոցառում-խնջույք են կազմակերպել։ Խնջույքի ժամանակ Թամարան նվերներ է ստացել։ Նա հատկապես առանձնացրել ու համացանցում ցուցադրել է սիրելիի նվերը։

Սիրելին նվերը, սակայն, ինքնատիպ կերպով է մատուցել՝ այն ուղարկելով առաքիչի միջոցով։

Понравилась статья? Поделиться с друзьями: