Վшթրից հետո աղջիկը կորցրել է ձեռքը․ երբ նա ջութակ է նվագել, բոլորը հուզվել են

Վթшրից հետո աղջիկը կորցրել է ձեռքը։ Բայց երբ նա ջութակ է նվագել, ժյուրիի բոլոր անդամները հուզվել են։

Ճապոնացի ջութակահարուհի Մանամի Իտոն զարմացրել է տաղանդների՝ «Լավագույնն աշխարհում» ռեալիթի շոուի հանդիսատեսին, երբ նա պրոթեզով սոլո է կատարել։

Մանամին սկսել է ջութակ նվագել 8 տարեկանից և սիրահարվել է գործիքին։

Երբ աղջիկը 20 տարեկան էր, ավտոմեքենայով բեռնատարի հետ բախման հետևանքով կորցրել է ձեռքը։

Աղջիկը կարծել է, թե գործիքով նվագելը թողնելուց բացի այլընտրանք չունի։ Նա այնքանէլ հուսալքվել, որ անգամ սկսել էր դպրոց չհաճախել։

Սակայն մոր հորդորով աղջիկը նորից է սկսել ջութակ նվագել։ Նա այժմ մարզվում է ամեն օր, և նրա տաղանդն իսկապես ակնհայտ է։

Նա շատ է ցանկանում ոգեշնչել աշխարհը և ասել, որ եթե որևէ բան շատ ես ցանկանում, ընդամենը հարկավոր է ջանքեր գործադրել, և ամեն ինչ կստացվի։

Նրա աշխատանքն անգամ ժյուրիի անդամներին է ստիպել լաց լինել։ Ոչ ոք չի կարողացել անտարբեր մնալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: