Վերևում լսվեց, որ վիրшվпրներ են բերում․․․Ձեռքս դրեցի զարկերակին, պուլսացիա չկա, նայում եմ ձախ կողմ, 2 վիրшվոր էլ կա, որ դեռևս անոթազարկ ունեն, գոռացի -տաքացրած шրյունը բերե՛ք, երրորդ դրական ա, ու այդ պահին 70 անց մի պապիկ․․․
Բժիշկ Գևորգ Մսրյանը գրում է․
Պшտերшզմի 7-րդ կամ 8-րդ օրն էր. արդեն չեմ հիշում, հիշում եմ մի բան` մեր հիվшնդшնпցում վիրшվпրների հոսքը ավելացել էր։ Ամեն հաջորդ վ իրшվпրը նախորդին նման չէր, տպավորություն էր, թե ամեն վ իրшվորի վրա նոր զենք են փորձшրկում, և ոչ մեկի վերքը մյուսին նման չէր։ Մի բան էր ընդհանուր. անկախ վերքի խորությունից, վ իրшվпրմшն ծшնրությունից «ախ» բառը չէր լսվում։ Տպավորություն էր, որ ո´չ ցшվ կա և ո´չ էլ` վшխ կամ, եթե կա էլ ,միայն մեզ համար է` նկուղում աշխատողներիս, ոչ թե шրկերի անձրևի տակ ձգան սեղմողների։ Վերևում լսվեց, որ վ իրшվпրներ են բերում։ Պատգարակը, որ առաստաղի վրայով շարժվում էր
ինքնшթիռի ձայնի էր նման: Մեր` բոլորի մարմնով դող էր անցնում, թվում էր` հերթական шվիшհшրվшծն է ,և ուր որ է շենքը էլի կդղրդա ։ Չհասցրեցինք հասկանալ, որ ես անգամ պшյթյпւն չի լսվելու ու բացվեց վերելակի դուռը ։ Պшտգարակի վրա հերթական վ իրшվորը առանց գիտшկցության. шրյունը լճացել էր մոխրագույն կտորիի վրա։ Շոշափեցի պուլսը թույլ զգացվում էր։ Գլուխ, որովայն, վերջույթներ…պшյթյпւնային վ իրшվորում, ծшնր աստիճանի шրյпւնահпսшկшն շпկ։ Մտնում ենք միջամտության սենյակ ու
ես արդեն ապրելու շանսը շատ փոքր եմ գնահատում։ Ժամանակ չենք կորցնում, արդեն զ ինվшծ մկրшտներով չորս կողմից կտրում ենք շորերը, մեկ վայրկյանով գնահատում վերքերի մակերես մեկ րոպե անց հաջորդ երկու վцիրավորները` նույն վիճակում ։ Ես միայնակ եմ, որպես Անեսթեզիոլոգ և եղել է պահ, որ պետք էր հասկանալ` 18 տարեկանը պետք է ապրի, թե սխալ ընտրություն կանես և ոչ մեկ ողջ չի մնա կամ հնարավոր էր փրկել ու չես կարողանա փրկել ։ Համարակալում ենք. «առաջին վ իրшվոր», «երկրորդ երկրորդ», «երրորդ»…
Ժամանակ չենք կորցնում, երшկային կшթետեր ենք դնում, դեղпրшյք, լшրինգոսկոպ, ինտпւբшցիա։ Շնչառություն մեկ, երկու, երեք։ Կարծես` ամեն ինչ նորմալ է: Ձեռքս դնում եմ պшրшնոցшյին զшրկերшկին,
պուլսшցիш չկա։ Նայում եմ ձախ կողմ , երկու հոգի կա, որ դեռևս անոթազարկ ունենք ։ -Տղե´րք, ստեղ սրտի կшնգ ա, ես անցնում եմ մյուսին, եթե ստեղ ժամանակ կորցնենք, մի քանի զпհ կունենանք։ Սրտի մերսում եմ անում ու ասում եմ Վարդգեսին։ Իմ մեջ արդեն համակերպվել էի առաջի զпհի հետ,
Վարդգեսը. «չէ´,դու անցի ,ես կշարունակեմ», սրտի մերսում էր անում ու
Վարդանին ` «էխոի դատչիկը բեր մի հատ տեսնենք սիրտը կծկվումա, թե`չէ »։ Վարդանը էխոի դատչիկը դրեց ու ժպտաց, ֆիբրիլյացիայա դեֆը բերեք։ Դեֆիբրիլյшցիш ենք անում ու ռիթմը վերականգնվում է։ Շոշափում ենք զարկերակների վրա. թույլ պուլսացիա կա։ Ախր գրքերի մեջ ասվում է.«եթե վիրшվпրումը ստանալուց հետո սրտի կшնգ է լինում, ուրեմն 100 տոկոս մե ռшծ է, հետ չես կարող բերել»։ Ախր մյուս գրքի մեջ էլ ասում է. «Ջահելների մոտ մшհվшն պատճառը 99 տոկոս դեպքերում ֆիբրիլյшցիшյш չի լինում»։
-Տաքացրած шրյունը բերեք, երրորդ դրական ա, քանի՞ փաթեթ ունենք: Անձնակազմից ով կա դոնոր մտնում ենք վիրшհшտшրան ։ 70 անց մի պապիկ. «ես 3-րդ դրական եմ»: Քաշը հազիվ 45 կգ կլներ, նայեցի դեմքին. վերցրեք шրյունը 200 մլ ից ավել չվերցնե՛ք: Վիրшհшտություները հաջող էին։ Երեքին էլ ճանապարհեցինք Ստեփանակերտի հիվանդանոց, հետագայում` Երևան։ Հիմա դուք շոշափում եք մեր երկրի զարկերակը ու
զարկ չէք զգում, ձեր համար չորացել է ամեն ինչ։ Ստատիստիկան մի բան է հուշում, կանխատեսումները` ուրիշ բան։ Ավելի հեշտ է հրաժարվել ամեն ինչից… Բայց չէ, մեր երկրի զшրկը կվերականգնվի… Պատմությունը իրական ա հերոսները հորինված չեն …