Վերջին օրերին Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը մեծ կորուստներ է ունենում․ կյանքից հեռացել է ևս մի տաղանդավոր դերասան

Վերջին օրերին հայկական ժամանակակից մշակույթի ասպարեզում մեծ կորուստներ են գրանցվում։ Հայտնի է դարձել Հ․ Ղափլանյանի անվան թատրոնի արտիստ, տաղնադավոր դերասան Կարպիս Շամլյանի մահվան մասին։

Կ․ Շամլյանը հայրենիքից հեռու՝ Եգիպտոսում է լույս աշխարհ եկել։ Երբ լրացել է ութ տարին, Ալեքսանդրիա քաղաքից տեղափոխվել է հայրենիք՝ Գյումրի քաղաք, որն այն ժամանակ դեռ Լենինական էր կոչվում։

Հայրենիքում ստանալով դպրոցական կրթություն՝ հընթացս աչքի է ընկել իր դերասանական տաղանդով և հրավիրվել դերասանի կինոստուդիա՝ սովորելով դերասանություն։

Ուսանելունզուգընթաց ապագա դերասանը ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ է ստացել՝ հանդես գալով այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Նվագախմբի տղաները», «Գիշերվա ժամադրություն» և այլն։ Օրերս՝ փետրվարի իննին անվանի դերասանը բոլորել էր ծննդյան ութսուներեք տարին։

Նա տարիներ շարունակ հաջողությամբ հանդես էր գալիս դրամատիկական թատրոնի բեմից։ Իր դերասանական փայլուն գործունեության համար Կ․ Շամլյանն արժանացել է թատերական ոլորտում հեղինակավոր մրցանակների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!