«Վերջին նամակ»․ ո՞ւմ է նվիրված Արամեի վերջին երգը․ պրեմիերա

Հայկոյի՝ մինչև հոգու խորքը ցնցող մահը բոլորին է հուզել։ Երգչիկ ընկերները ցավում և չեն կարողանում համակերպվել այս դառը վշտի հետ։ Մեկը մյուսի ետևից հրապարակումներ են կատարում, հանրայնացնում արխիվային լուսանկարներ, որոնք հին և բարի ժամանակներից են արված և որտեղ ներկա են բոլորը։

Անասելի ցավ և դժվարին օրեր են, երբ մարդու հետ մի ամբողջ կյանք ես ապրել և հանկարծ նա չկա․ ամեն բան կիսատ է, ոչ լիարժեք և դեռ անհուն կարոտի հետ հաշտվել և համակերպվել է պետք, քանզի կյանքը շարունակվում է։

Արտիստի անժամանակ մահը սգում են բոլորը և խոր ափսոսանք հայտնում։ Դերասան Ալեքսադր Բաբասյանը խոր ցավը սրտում գրառումներ է կատարում և պատմում Հայկոյի և իր ընկերության մասին։

Այս անգամ դերասանը արխիվային լուսանկար է հանրայանցրել, որրտեղ ընկերոջ հետ է։ Լուսանկարին կցել է հետևյալ գրառումը․ «Ինչքան եմ քեզ ասել, որ կենդանի լեգենդ ես, իսկ դու ասում էիր՝ ապե՛, թարգի, ես զվյոզդ չեմ։

Խոնարհվել և հպարտացել եմ տեսակովդ, սովորել եմ և պարծեցել, բայց չեմ սովորել ապրել առանց քեզ, առանց Հայկո Երևանում․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями: