Վերջապես. Մոսկվա-Երևան նոր չվերթ և ևս մի քանի թռիչք կիրականացվեն ՝ այլ քաղաքներից

Հատուկ չվերթների կազմակերպումը վերջերս պարբերական բնույթ  է կրում ՝ ի ուրախություն մեր քաղաքացիների:

Միանգամից մի քանի թռիչքներ մասին տեղեկանում ենք Քաղաղաքացիական ավիացիայի պաշտոնական էջից. հունիս 6-ին մկազմակերպվելու է թռիչք  ՝ Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ: Նույն օրը ՝ հունիսի 6-ին նախատեսվում է նաև մեկ այլ թռիչք , թերևս ամենասպասվածը՝ Մոսկվա-Երևան թռիչքով ուղևորները Երևան կհասնեն ժամը 21.40-ին:Հունիսի 7-ին Մինսկից Երևան կժամանի մեկ այլ ուղղաթիռ ՝ ժամը 02:45-ին մեր հայրենակիցներն արդեն մայրաքաղաքի օդանավակայան կժամանեն:

Ս.թ. հունիսի 7-ին Կիևի մեր հայրենակիցները կժամանեն Երևան ,ինքնաթիռը Կիև կմեկնի ժամը 19.55-ին:  Հայտարարության մեջ նշված վերջին թռիչքը կազմակերպվում է հունիսի 8-ին Մինսկ-Երևան-Մինսկ չվերթով ուղևորները կժամանեն 02.45-ին : Այս թռիչներին կհաջորդեն նաև այլ թռիչքներ, որոնց մասին հնարավոր է տեղեկանալ Քաղավիացիայի պաշտոնական էջերից:

Հայաստան ժամանողների համար կանոնները պարզ են ՝ ինքնամեկուսացում 14՝ օր, շատ հստակ ձևակերպված են այդ կանոնը խախտողների համար կիրառվող իրավական պատասխանատվության նորմերը  : Վերջերս նաև պարետ Ավինյանը հայտարարեց օդային սահմանի վերաբացման հնարավոր ժամկետի մասին՝ հուլիս ամիսը նախանշելով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!