Գաղտնիք չէ, որ հետպատերազմական շրջանում Ալիևը պարբերաբար այցելում է արցախյան գրավյալ տարածքները, այնտեղից լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում։ Հերթական այցը Վարանդայի և Հադրութի շրջաններ են եղել։
Ալիևի տիկինն իր սոցհարթակում փոքրիկ տեսանյութ էր տեղադրել, որտեղ երևում էր, թե ինչպես է Ալիևն իրեն լավ զգում այցելած տարածքում ու ձնագնդի խաղում։
Մինչ այս տեսանյութով կիսվում էին նաև հայ օգտատերերը՝ իրենց ցավն արտահայտելով այդ իրողության առիթով, դերասան Հովհ․ Ազոյանը մեկնաբանություն է թողել այդ հրապարակման ներքո։
Հովհաննեսը գրել է, որ ի վերջո խաղաղություն է նկատում պարոն Ալիևի դեմքին։ «Խաղաղություն աշխարհին… Թող երբեք պшտերազմ չլինի…»,- իր գրառումն ավատել է դերասանը։ Նրա մեկնաբանությանը քննադատաբար են վերաբերվել հայերը։
Շատերը վիրավորական որակումներ են գրում դերասանի հասցեին, ինչին ի պատասխան դերասանը գրել է․ «Թող, որ բոլորի шտելությունն ու չшրությունն ինձ վրա ավարտվի։ Խաղաղաղությունը տիրի մեր սրտերին»։