Այսօրվանից ԵՄ երկրները կրկին բացում են իրենց ներքին սահմանները՝ նշելով սակայն , որ կախված նրանից, թե որ երկրից են ժամանում ՝ անհրաժեշտ է ենթարկվել այս կամ այն նախանշված կանոնին կամ սահմանափակմանը:
Օրինակ, Հունաստան գնացողները պարտավորվում են ինքնամեկուսանալ ,իսկ Չեխիան եվրոպական պետությունները երեք խմբի է բաժանել՝ ըստ դրանց համաճարակաբանական իրավիճակի: Իսպանիան սահմանների լիակատար վերաբացումը հետաձգել է մինչև հունիսի 21-ը:
Ֆրանիսայում ևս համաճարակի տարածումը հաջողվել է զսպել: Խոսվում է նաև համաճարակի վերադարձի մասին, Չինաստանում քննարկում են, թե արդյոք մեկնարկել է երկրորդ ալիքը, քանի որ Չինաստանում վերջերս նոր դեպքեր են արձանագրվել: Չինաստանը շատ արագ և օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկել այդ ուղղությամբ: Այս արհավիրքի գլխավոր կենտրոնը դեռևս Լատինական Ամերիկան է:
Մահացությունների թվով այն երկրորդն է ՝ ԱմՆ-ից հետո: Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում կհատի 8 միլիոնի շեմը: Ավելի քան 430 հազ մարդ զոհ է գնացել այդ վիրուսին: Մեր երկրում նույնպես վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ, Կառավարությունը հորդորում է պահպանել բոլոր նախանշված կանոնները: