Վերան մրցակցուհի ունի․ Մելաձեն բարձր է գնահատել Բրեժնևայի դստեր «անկողնային լուսանկար»-ը

Վերա Բրեժնևայի դուստրը՝ 18-ամյա Սոնյա Կիպերմանը շատ նման է մորը։ Նա ոչ միայն ժառանգել է վերջինի աշխատասիրությունն ու նպատակասլացությունը, այլև գեղեցկությունը։ Սոնյան համացանցը զարմացրել է իր գեղեցիկ ֆոտոշարքով, որում լուսանկարվել է միայն  խալաթով՝ սրբիչի շատ նման։

Անզեն աչքով էլ նկատելի է, որ Սոնյան ունի այնպիսի գեղեցիկ կառուցվածք և բաց երանգի վարսեր՝ ինչպես մայրիկը։ Հնարավոր է՝ դա է պատճառը, որ կնոջ դստեր «անկողնային լուսանկարն» Instagram-ում հավանել է Կոնստանտին Մելաձեն։

Որոշ երկրպագուներ հիշել են, որ ժամանակին հանուն երիտասարդ Բրեժնևայի Մելաձեն լքել է օրինական կնոջը՝ Յանային, որի հետ միասին ապրել է 19 տարի։ Նա չպահպանեց ընտանիքն անգամ հանուն երեք երեխաների։

Պորտալներից մեկը նշում է, որ հենց այդ պատճառով չի բացառվում, որ 18-ամյա Սոնյան կարող է դուր գալ Կոնստանտինին, ով իրենից շատ ավելի երիտասարդ աղջիկների է նախընտրում։ Բրեժնևայից նա մեծ է 20 տարով։

Սակայն Վերայի դուստրը սովորում է ԱՄՆ-ում և սիրեցյալ ունի։ Ամենայն հավանականությամբ, Վերան վաղուց է ծանոթ պոտենցիալ փեսայի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: