Վարչապետ Ն.Փաշինյանի ուշադրությանն եմ հրավիրում այս գրառումս․ Հայկ Թորոյան

Վարչապետ Ն.Փաշինյանի ուշադրությանն եմ հրավիրում այս գրառումս, որով դիմում եմ ամբողջ Սփյուռքի տարեց թոշակառու հայությանը, հանձինս Եվրոպայում ապրող հայերի…

Իմ և ողջ հայերի սիրելի հայրենակիցներ ջան, դիմում եմ Եվրոպայում ապրող բոլոր այն թոշակառուներին, ովքեր լինելով ՀՀ-ի քաղաքացի, ունեն նաև Եվրոպայի քաղաքացիություն։ Սիրելի մեր մայրեր և տատիկներ ու պապիկներ ջան, ավելի քան վստահ եմ, որ շատերդ Հայաստանից հեռացել եք նախկին թալանչիների կերտած և ապօրինություներով թաղված այն Հայաստանից, որտեղ շարքային քաղաքացին արժեք չի ունեցել։ Ինքներդ կերտելով ձեր ապագան, ձեր ճակատագիրը, քանզի Աստված մարդուն կյանք շնորհելով ստեղծել է իր կամքի մեջ ազատ։ Գոյություն չունի մարդու ճակատագիր որը ի վերուստ է, քանզի բոլորս ինքնուրույն ենք կերտում մեր ճակատագիրը։

Պարզապես լինում են հաջողակ և անհաջող մարդիկ, իսկ դա գալիս է անզգուշությունից, խելքի պակասից, նաև չեմ բացառում նախնիների գործած մեղքերից, նաև իմաատուն չլինելուց։ Սիրելի իմ արտասահմանյան տատիկներ ու պապիկներ, ես տեղեկացված եմ, որ Եվրոպայում ունենալով քաղաքացիություն, դուք ստանում եք բարձր թոշակ, միաժամանակ, դուք որպես ՀՀ-ի քաղաքացի, թոշա՚կ եք ստանում նաև Հայաստանի Հանրապետությունից, որոշներդ լիազորագիր թողնելու միջոցով, որոշներն էլ ա՚յլ տարբերակներ օգտագործելով։

Այստեղ շատ կարևոր հարցերից մեկը նա է, որ երբ դուք Եվրոպայում դիմում եք թոշակ ստանալու, ձեզ հարց են տալիս, դուք Հայաստանից թոշակ ստանում ե՞ք, դե դուք մտածելով, որ չեն կարող ճշտել, «դուխով» ասում եք ո’չ, և փաստացի ստանում եք երկու երկրից… մեր շատ սիրելի տատիկներ ու պապիկներ ջան, սա նոր Հայաստանն է, որին պետք է համայն աշխարհի հայերով աջակցենք թե’ հզորացմանը, թե’ զարգացմանը, թե’ արդարության կայացմանը…

Հայեր ջան մոտավորապես այս կերպ օգտվող մեր հայրենակիցների թիվը ավելին է, քան հարյուր հազարը, ինչը ամսվա կտրվածքով Հայաստանի պետբյուջեից փաստացի ապօրինաբար դուրս է գալիս 8-միլիոն $դոլարից ավելի գումար, ինչը կարելի է օգտագործել Հայաստանում ապրող անապահով ընտանիքներին օգնելով, կարելի է նպաստները ավելացնել, կարելի է մի շարք ծերանոցներին օգնել, ի վերջո երկիրը ավելի արագ զարգացնել և հզորացնել …

Ես ավելի քան վստահ եմ, որ ժամանակի ընթացքում, նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է տեխնիկական միջոցներով համագործակցել արտասահմանյան համապատասխան մարմինների հետ և տեղեկություններ փոխանցելով և ստանալով այս ապօրինությունը վերացնել, իսկ մինչ կառավարությունը այս աշխատանքով կզբաղվի, ցանկանում եմ կոչ անել Համայն Աշխարհի մեր շատ սիրելի տատիկ պապիկներին, խնդրել և հորդորել’ հանուն Հայաստանի, հանուն ձեր ժառանգների, հրաժարվեք այս տեսակ ապօրինի ձեզ համար եկամուտ համարող աղբյուրից, չեմ բացառում, որ կառավարության կողմից ծրագիրը գործելու պարագայում շատ Եվրոպական քաղաքների համապատասխան ծառայությունները,
տեղեկանան, որ դուք խաբել եք ,երբ ասել եք, որ Հայաստանից թոշակ չեք ստանում, դրա պատճառով ձեզ կզրկեն Եվրոպայի բարձր թոշակներից…

Սիրելի հայրենակիցներ, հրաժարվեք ապօրինի ճանապարհով պետությանը խաբելով գումար աշխատելուց, ա’յն պետությանը, որը ձեր սեփական տունն է, ա’յն պետությանը, որը 25-տարի թշվառ ճակատագիր է ունեցել, ա’յն պետությանը, որը տեղում դոփելու պատճառով աշխարհով մեկ սփռել է շատ հայերի, ա’յն պետությանը, որտեղ պետք է ապրեն ձեր ժառանգները։ Վստահ եղեք, նոր Հայաստանը յուրաքանչյուր օր զարգանում և հզորանում է.. Սիրում եմ բոլորիդ հպարտանում եմ բոլորովդ, հուսով եմ ինձանից չեք նեղանա, որ այս թեմայի շուրջ բարձրաձայնեցի… Դուխո’վ Ժողովուրդ ջան, դուխո’վ, եթե դուք նեղանաք, միևնույն է, ես ձեզ շատ եմ սիրում…Իսկ Հայաստանի հայերին խնդրում եմ ՀԴՄ-ները չմոռանաք.. Իսկ գրառումը տարածելը ավելին է, քան պարտադիր… Շնորհակալ եմ բոլորիցդ

Понравилась статья? Поделиться с друзьями: