1975 թվականի ամառային հենց այս օրը Տավուշ աշխարհում ծնվեց հենց այն մարդը ,ով հետո աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունները կարող են նաև խաղաղ լինել, այն մարդը, ում վիճակված էր քարքարոտ կյանքի
ու ստեղծագործական ուղի անցնել, ինքն իր ճանապարհը հարթել , բայց չտրտնջալ, ով պետք է ըմբոստանար վատի ու չարի դեմ և ում պետք է չներվեր ապօրինությունների ու խարդախությունների հանդեպ իր քննադատական կեցվածքը:
Այդ մարդը Հայաստան աշխարհը ոտքի հանեց, տարավ իր հետևից ու դեռ տանում է :
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեր հայրենակիցները համացանցում բարեմաղթանքներ են հղում վաղ առավոտից՝ առողջություն, անկոտրում կամք են մաղթում և երկար տարիների խաղաղ կյանք :
2018 թվականի գարունը դեռ երկարկ կմնա մեր հուշերում . ազգը միասին կերտեց իր այսօրվա օրը, միասին՝ ուս ուսի տված:
2018 թվականին վարչապետի ծնունդը նշվում էր Երևանի տարբեր վայրերում:
Բոլորն են հիշում տոնական տորթը, որի վրա պատկերված էր Նիկոլ Փաշինյանի նկարն ու հայկական դրոշը, մարդիկ բաժակ էին բարձրացնում հենց Հանրապետության Հրապարակում, իրար աչքալուսանք տալիս, շնորհավորում, ազգը վարչապետի ծնունդն էր տոնում: