Վարչապետ մենք՝ հպարտ քաղաքացիներս, հավատում ենք Ձեզ և սպասում ենք ձեր կտրուկ քայլերին

Հայկ Թորոյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

Ճիշտը խոսելը անբարոյականություն չէ..

Իմ սիրելի՛ ժողովուրդ ջան, իմ սիրելի՛,մեծարգո Վարչապետ ջան, «ԺՈՂՈՎՐԴԻ» հավատը մի սպանեք, այսօրվա ձեր վարած քաղաքական ստրատեգիան ամբողջովին խեղաթյուրում է հրապարակի բազմության հաղթանակի ոգին, խեղաթյուրում է այն գաղափարը, որ բոլոր թալանչիները պետք է թալանը հետ վերադարձնեն և Հայաստանը կեղևաքող անողները պետք է դատվեն;
Մեծարգո՛ Վարչապետ, նախ և առաջ մաքրեք ողջ ուժային կառույցներում նախկին դրածոներին, այլապես ոչ մի ուժային կառույցի քննիչ կամ ոստիկան կամ դատավոր չի համարձակվի իր քաղաքական եղբայրներին կամ պապաներին դատել կամ թալանը առգրավել:

 

Մեծարգո՛ Վարչապետ, Ձեր այսօրվա վարած քաղաքականությունը միայն հաճո է Եվրոպական որոշ կառույցների, բայց Հայաստանի հպարտ քաղաքացին դուրս չէր եկել փողոց, որպեսզի հաճոյանար Եվրոպայի որոշ ուժերի, այլ դուրս էր եկել, որ ազատվի նախկիններից և իրենց դրածոներից: Հայաստանում օր-օրի վրա ավելի ու ավելի է մթնոլորտը ձևավորվում նրանով, որ այս ամենի թիկունքում կանգնած են նախկին ուժերը. իհարկե ես բացառում եմ դա, բայց դա սերժի և իր թիմակիցների ձեռքում մեծ զենք է, որով նրանք մի ամբողջ գերակշիռ հայ ժողովրդի կարող են ցուցադրել, որ Նիկոլը սերժի «մարդն» է, ինչի արդյունքում ամեն մեկ ժամը թանկ է, յուրաքանչյուր րոպե դուք կարող եք կորցնել մեկ քաղաքացու հավատ:

Ամեն օր պահելով նախկին ռեժիմից մնացած ուժային կառույցների տեղակալների և այլ բարձր պաշտոնյաների՝ թուլացնում եք հանրության հավատը, մարդիկ համացանցում չեն արտահայտվում, որ կորցնում են հավատը, բայց չեմ կասկածում, որ բոլորն էլ մի անկյունում ասում են, -էս ինչ է անում Նիկոլը;
Հարգելի՛ Վարչապետ, ծուռը նստենք դուզը խոսենք, հեղափոխությունից մինչ օրս դեռ 3-մարդ է ձերբակալվել բայց մինչ օրս այդ 3-ից ոչ մեկ նույնիսկ չի դատապարտվել, բայց արդեն պետք է հազարավոր պաշտոնյաներ պաշտոնաթող եղած լինեին և որոշները դատապարտված լինեին:

Մեծարգո՛ Վարչապետ ջան, մինչ դուք ասում եք, որ բազմաթիվ վարույթներ են հավաքված քննիչների մոտ և նրանք չեն հասցնում գործ անեն, ապա ասեմ, որ Ձեզ խաբում են, այլապես ինչպես է ստացվում, որ ձեր թիմակից, մեր թիմակից Դավիթ Սանասարյանի կամ Հայելի խմբակցության դեմ ակցիա կատարած տղաների վրա հաշված օրերի, ժամերի ընդացքում արդեն գործ հարուցեցին և չեմ զարմանա, որ վաղը նրանց դատավարությունը ևս տեղի ունենա և ամեն մեկին 10-տարի դատապարտեն, մինչդեռ քննիչները քնել են էշի ականջին՝ չտեսնելով նախկին թալանչիների քրեական գործերը:Հարգելի Վարչապետ, զգույշ եղեք ձեր ուժը ժողովուրդն է, իսկ սիրուց հիասթափություն ընդամենը մեկ քայլ է…

Չեմ ցանկանում Ձեր մազը ծռվի, այլապես դա մեզ համար ևս լավ չի լինի, բայց այն, որ դուք միայն պահանջում եք ՀՀ քաղաքացիներին լինեն օրինապաշտ և արդար, վճարեն իրենց հարկերը և ներդրում ունենան երկրի վաղվա ապագային, ապա նախկիները թալանը վայելելով ԲԱԴԵՆ-ԲԱԴԵՆՆԵՐՈՒՄ կյանքն են վայելում, իսկ ձեր պատգամավորները դուխաթափ եղած չգիտեն ինչ խոսեն: Նախկինում լավ եմ հիշում, երբ ձեր թիմից մեկին բան էր պատահում, ամբողջ թիմը մեկ բռունցք էր դառնում, այժմ Դավիթին և մյուսներին, երբ փորձում են զրպարտել, բոլորը լռում են. ինչ՞ է կատարվում ձեր ներսում, արթնացեք և նախկիներին արմատախիլ արեք, մի մոռացեք, որ Հպարտ Ժողովուրդը Ձեզ վստահում է և Ձեզ հետ մեծ հույսեր է կապում:

Ինչ է, որ վաղը Ձեր վրա ևս քրեական գործ հարուցի նույն Գլխավոր Դատախազը և գործն ուղարկի ՍԴ, ի՞նչ եք ասելու, թե պետք է ասեք, Ժողովուրդ ջան սպասեք տեսնենք օրենքը ինչ է որոշում, մենք լեգիտիմ երկիր ենք, հա մեկ էլ, ո՞ր օրենքը, էն որ սերժի դրածոներն են…

Ձեր թիմին ոգևորեք Պարո՛ն Վարչապետ, ոչ մեկի ձայնը դուրս չի գալիս, իսկ ումն էլ դուրս է գալիս, ապա չես հասկանում, թե ինչ են խոսում… Մեծարգո՛ Վարչապետ, ինչու՞ ենք մենք ամեն փոքր կամ մեծ անհանգստացնող առիթի դեպքում դիմում Ձեզ, քանի որ այլ մարդ չենք տեսնում, ով կարող է լսել հանրությանը և հարցին լուծում տալ, բայց արդեն երկար ժամանակ է նկատելի է, որ դուք ևս չեք լսում հանրության ձայնը, ի վերջո հեղափոխությունը միայն նրա համար չէր, որ այսօր բյուջեն չթալանեն և քաղաքացիներին պահանջեն օրենքով ապրեք և եկեք Հայաստան ու ձեր ներդրումը կատարեք։

Մեծարգո Պարոն Վարչապետ մենք՝ հպարտ քաղաքացիներս, հավատում ենք Ձեզ և սպասում ենք ձեր կտրուկ քայլերին և սերժի ձերբակալմանը, ինչով վերջ կդրվի անիմաստ զառանցանքներին. հասկանում եմ, որ սերժին ձերբակալելը և նախկիներին հեռացնելը հեշտ չի, բայց անհնար էլ չի, պարզապես ինչքան ուշացնենք, այնքան շատ ժողովրդի հիասթափությունը կավելանա: Ժողովուրդը Ձեզանից սպասում է այնՙ ինչ դուք հրապարակային բարձրաձայնել եք, այո՛, ֆիլմը չի ավարտվել, բայց տպավորություն է, որ նույնիսկ չի էլ սկսվել… Իսկ Քաղաքական դիակներին հորդորում եմ, չառիթավորվեն։ Ժողովուրդ ջան ՀԴՄ-ները չմոռանաք։ Ժողովուրդ ջան դուխներտ տեղը պահեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: