Վարչապետի տանը հյուընկալել են զինծառայողների և կամավորների․ լուսանկարներ և մանրամասներ

Աննա Հակոբյանը հետպատերազմյան շրջանում շատ պարբերական այցելություններ է ունենում հանրապետության տարբեր տարածաշրջաններում ապրող մեր այն հայրենակիցների ընտանիքներին, ովքեր անձնվիրաբար մասնակցել են արցախյան վերջին պшտերազմին։

Նա այդ այցելությունների մասին պատմող լուսանկարներ, երբեմն էլ տեսանյութեր է հրապարակում։ Այսօր Ա․ Հակոբյանը նոր հրապարակում է տեղադրել իր սոցհարթակում, որտեղ երևում է, որ այս անգամ ոչ թե նա է այցելել պшտերազմի մասնակիցների ընտանիք, այլ նրանք են հյուրընկալվել վարչապետի տանը։

Ա․ Հակոբյանը լուսանկարներ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ մի շարք կամավորներ ու զինվորականներ, ովքեր մասնակցել են արցախյան վերջին պшտերազմին, իրենց հյուր են եկել։

Վարչապետի տիկինը նաև տեղեկացնում է, որ նման այցերը ևս այսուհետ պարբերական ու մշտական բնույթ են կրելու։

Լուսանկարներից հասկանալի է դառնում, որ կամավորների ու զինվորականների հետ հանդիպել է նաև վարչապետը։

Ա․ Հակոբյանը հյուրասիրել է իրենց հյուընկալած զինվորականներին։ Զրույցին ներկա են եղել նաև վարչապետի զավակները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!