Վարչապետի սենսացիոն հայտարարությունը. Ղազագրի վրա հիմնված քաղաքական ուժերին և անձանց ժողովուրդը վզից բռնելու ու դուրս է հանելու այս դահլիճից

Դեռ առավոտյան ցուցադրաբար ԱԺ դահլիճը նիստերի մեկնարկին լքած ԲՀԿ-ական պատգամավորները հետո հետ վերադարձան, իսկ ընթացիկ հարց ու պատասխանի ժամանակ  Տ. Ուրիխանյանը մի քանի հարցեր առաջադրեց, որոնք հնչեցնում էր բավականին ծաղրական ու արհամարհական տոնով: Իսկ տոնն ուղղված էր ՊՆ նախարարի հասցեին:

Նրա արհամարհական տոնի առիթով վարչապետը դեռ իր նստած տեղից նրան նկատողություն արեց, իսկ հետո արդեն ԱԺ ամբիոնից բավականին խիստ տոնով հայտարարեց, որ թույլ չի տրվելու այսուհետ ԱԺ դահլիճում այդօրինակ տոնով խոսել այն ղեկավարների, նախարարների հասցեին, ովքեր ընտրված են ժողովրդի կողմից:

Վարչապետի համար հատկապես անընդունելի և անթույլատրելի է համարվում այն հանգամանքը, որ իրենց այդպիսի տոն ու պահվածք են թույլ տալիս նրանք, ովքեր, վերջերս պարզվել է, որ իրենք գործունեությունը ծավալել են ղազագրերի հիման վրա:

Վարչապետը խոսքը եզրափակել է վստահությամբ, որ այդօրինակ դրսևորումներ ժողովուրդը թույլ չի տալու: Նրա խոսքը՝ ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!