Նիկոլ Փաշինյանը կրկին Ազգային Ժողովում է։ Եվ պատճառը՝ առաջիկա հինգ տարիների կառավարության կողմից ներկայացված ծրագիրն է։ Այս օրերին քննարկվում է ծրագիրը և այն, ինչպես հատուկ է ութերորդ գումարման Ազգային Ժողովին՝ թեժ է ու բուռն։
Ներկայացնում ենք քննարկումից մի հատված, որտեղ ընդդիմադիր ուժերից մի քանի պատգամավորներ քննադատեցին ծրագիրը։ Նախ ելույթ ունեցավ Սեյրան Օհանյանը, ով ներկայացրեց Արմեն Չարչյանի կալանավորումը՝ ընդգծելով, որ այն անօրինական է։
Զորակցություն հայտնեց բոլոր թիմակիցներին և պահանջ ներկայացրեց իշխանություններին ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը։ Այնուհետև ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը, ով մեղադրեց իշխանություններին անգրագետ, ապիկար և ապաշնորհ կառավարման մեջ։
Իսկ պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր խոսքում կառավարության ծրագիրն անվանեց իրականության հետ կապ չունեցող թուղթ, որտեղ գրվածը իրականություն երբեք չի կարող դառնալ։ «Այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է ու դավաճան»,-խոսքի ավարտին հայտարարեց Մանուկյանը։
Ինչպես նաև հավելեց, որ «Հայաստան» դաշինքը կմնա դահլիճում, որպեսզի քողազերծի ներկայացված ծրագիրը։ Մանրամասները ստորև ներկայացված տեսանյութում։