Վերջին շրջանում համացանցում հրապարակվող նյութերը միայն բացասական հույզեր են առաջացնում առանց այն էլ վատ դրության մեջ հայտնված մեր ազգաբնակչության շրջանում:
Ամեն բացվող օր ավետիսի ակնկալիքով մեր հայրենաիկցները ստուգում են պաշտոնական նորությունները, որոնք մի օր անպայման ավելի հուսադրող կլինեն, քան այսօր են:
Վերջին հրապարակված նորությունն այն էր, որ վարչապետի ընտանիքը հաղթահարեց վիրուսը , և վարչապետը վերադարձավ իր բնականոն աշխատանքային ռեժիմին:
Երեկ վարչապետն ու առողջապահության նախարարն այցելեցին բուժհաստատություններ. վերակենդանացման բաժանմունքում հիվանդներից մեկի խոսքը ևս հուսադրող էր. ապահով ձեռքերում ենք, բժիշկները նույնիսկ անհնարն են անում մարդկանց կյանքի կոչելու համար: յլ երկրներից ևս լուրեր ու տեսանյութեր են հրապարակվում այն մասին, որ վիրուսը կարծես թե կամաց-կամաց նահանջում է ,
այդ համատեքստում կամաց-կամաց ավելանում են դրական ու հուսադրող հեղինակայաին տեսանյութերը: Այսօր վարչապետը ևս պոզիտիվ լուսանկարների շարք է հրապարակել, դրանք Աշտարակից Աբովյան տանող հիմնանորոգված ճանապարհի լուսանկարներն են,որի փոսերը երկար տարիներ շատ մեքենաներ են ջարդել և նաև վթարների պատճառ դարձել:
Լուսնկարները վարչապետը հենց այդպես էլ վերնագրել է ՝պոզիտիվ: