Վերջին օրերին վարչապետը ստանում է բազում տեսանյութեր ու լուսանկարներ Հայաստանի տարբեր բնակավայրերից, որոնք փաստում են մեր ազգաբնակչության անտարբեր մոտեցումը աշխարհը տակնուվրա արած վիրուսին:
Վարչապետն այդ վարքագծով է պայմանավորում իրավիճակի վատթարացումը և հույս հայտնում այդ հրապարակումներով քիչ թե շատ չափով կարգավորել իրավիճակը, քանի որ ինչպես ինքն էր նշել՝ աշխարհում ոչ մի ուժային կառույց չի կարող կանխել այս վիրուսը , եթե ամեն մեկն ինքը չգիտակցի հարցի լրջությունը:
Այսօր հրապարակած տեսանյութերից մեկում տոնախմբություն է, մասնակիցները դիմակ չեն կրում, եվ ահա դահլիճ են մտնում թվացյալ Ազգային անվտանգության աշխատակիցներն ու հայտարարում, որ պարետի որոշումը խախտվել է , այդ պատճառով դահլիճը լքել է պետք: Մասնակիցները հանկարծակիի են գալիս, սակայն րոպե անց <<ԱԱԾ աշխատակիցները>> սկսում են պարել՝ բացելով անակնկալի փակագծերը:
Փաշինյանը վերոնշյալ տեսանյութը համարել է մեր երկրի ներկայիս հիմնախնդրի վառ ամենավառ արտահայտությունը: Առավոտից վարչապետ Փաշինյանը շարունակում է անձամբ հետևել նախանշված կանոնների խախտման դեպքերին , նա յուրաքանչյուր հրապարակմանը կից սուր գրառում է անում, սթափվելու կոչ:
Երեկ երեկոյան՝ Մալաթիայի բակերից մեկում։
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 4 июня 2020 г.