Վերջերս վարչապետի կողմից մեկնարկած Ֆլեշմոբը միանշանակ չընդունվեց մեր հայրենակիցների կողմից: Շատերը սկսեցին քննադատել վարչապետի այդ քայլը՝ մեկնաբանելով, որ Փաշինյանն իրավունք չունի այդ կերպ խառնվել ուրիշների անձնական գործերին և հանրայնացնել այն, ինչն իրավունք չունի հանրայնացել:
Շատերն էլ կարծում են , որ այս որոշումը լավ արդյունք չի տա և որ վարչապետը անտեղի սպառում է մեզ համար այս օրերին նրա այդքան թանկ ժամանակը:Հասարակության զայրույթին արժանացավ վերջին հարապարակումներից այն մեկը, որտեղ մի գեղեցիկ օրիորդ մետրոյով երթևեկում էր առանց դիմակի, թեպետ նրա կողքին նստած ուղևորները պահպանել էին կանոնները:
Վարչապետն իր մեկնաբանությամբ շեշտել էր աղջկա գեղեցկությունն ու նշել ,որ աղջիկը չի թաքցրել իր գեղեցկությունը: Փաշինյանի հետևորդները զայրույթ առաջացնող մեկնաբանություններ էին գրել նկարին կից, որոնց ի պատասխան վարչապետը մեկնաբանել էր , թե ինքը հրապարակում է նյութեր բոլորիս մասին, իսկ մենք բոլորս նույն ազգն ենք , ժողովուրդը:
Նա ներողություն էր խնդրել այն մարդկանցից, ում հասցեին վատ մեկնաբանություններ էին գրվել իր էջում: Աղջկա այդքան քննարկված նկարը ջնջվեց շուտով վարչապետի էջից: