Երգչուհի Վարդուհի Վարդանյանի հարսիկը շարունակում է մինչ այժմ վիրտուալ տիրույթում մնալ իր հետևորդների ուշադրության կենտրոնում։
Մերին իր սիրելիի՝ Ռուբենի մասնակցությամբ բավական հաճախ է հրապարակումներ կատարում, սակայն այս անգամ նա որոշել է նաև իր սիրելի մայրիկի ուղեկցությամբ նոր լուսանկար հրապարակել։
Լուսանկարին կից մեկնաբանություններ դաշտում նրա հետևորդները շտապել են իրենց դրական խոսքերով մեկնաբանել լուսանկարը և նշել, թե որքան գեղեցիկ մայրիկ ունի նա։
Հիշեցնենք, որ Մերին ինքը նույնպես շուտով մայր է դառնալու և այն հարցին, թե ինչ են դնելու իրենց իսկ բալիկի անունն նա նշել է, որ իր սիրելի լուսահոգի սկեսրոջ՝ Վարդուհի Վարդանյանի անունն։
Այս ամենից ամենաշատն հուզվում է թերևս Ռուբենի մորաքույրը՝ երգչուհի Վարդուհու հարազատ քույրը, ով հենց ինքն է պահել և մեծացրել Ռուբենին իր մայրիկից հետո։
Այժմ էլ ասես Ռուբենն հենց իր տղան է դարձել, իսկ նրա բալիկն էլ պետք է հենց իր թոռնիկը դառնա։
Ինչ խոսք, մորաքույրներն էլ թերևս իրենց իսկ հերթին ամենից կարևոր մարդկանցից մեկն են մեր կյանքում, որոնք մեր մայրերի նման են մեզ համար լինում։