Վարդուհի Վարդանյանի հարսը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել. տեսեք՝ որքան երիտասարդ է նա

Վարդուհի Վարդանյանի որդու ընտրյալին շատերն են ճանաչում և հասցրել են արդեն սիրել նրան։ Հանրությունն ուրախացավ վաղամեռիկ երգչուհու որդու գտած երջանկության համար։ Մարդիկ անկեղծորեն սրտի ջերմ խոսքերը հղեցին նորաստեղծ ընտանիքին։

Վարդուհու հարսիկը՝ Մերի Ղազարյանը, ակտիվ է համացանցում և հաճախ է հանրայնացնում լուսանկարներ, կարճ հոլովակներ, որտեղ ցույց է տալիս առօրյայում տեղ գտած հետաքրքրական իրադարձությունները։ Մերին և Ռուբենը սպասում են իրենց առաջնեկին։

Նրանք արդեն պարզել են երեխայի սեռը․ նրանց առաջնեկը դուստր է, և Մերին արդեն հայտնել է՝ դստերն անվանակոչելու են սկեսուրի հիշատակին։

Վարդուհու ընկերներն այս հանգամանքով շատ ուրախ են և հաճախ են նշում՝ Թութուշը վերադառնում է։ Երանությամբ են պատկերացնում, թե որքանհոգատար տատիկ կլիներ նա, եթե կյանքը դաժան չգտնվեր։ Իսկ ապագա բալիկի մյուս տատիկը կփորձի լրացնել բացը և անսահման սեր տալ նրան։

 

Մերին մայրիկի հետ լուսանկար է հանրայնացրել։ Նա չափազանց երիտասարդ տեսք ունի և անհավատալի է, որ շուտով տատիկ է դառնալու։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!