Վարդուհի Վարդանյանի հարսը բալիկի է սպասում․ ահա թե ինչպես է նա ամուսնուն հայտնել սպասված լուրը

Շատերին էր ուրախացրել ամիիսներ առաջ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի ամուսնությունը։ Զույգին շնորհավորում էր ողջ համացանցը և օգտատերերը իրենց անկեղծ մաղթանքներով ողողում էին նրանց հարսնեկան լուսանկարների մեկնաբանությունների հատվածը։

Ինչպես հայտնի է նրանք ամուսնացան Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի քավորությամբ։ Այս օրերին Ռուբենի կինը՝ Մերին, մի հրապարակում էր կատարել իր օգտահաշվում, որը շատ ուրախացրել է բոլորին։ Մերին և Ռուբենը ծնողներ կդառնան։


Նրանք կունենան իրենց առաջնեկին։ Այդ առիթով Մերին գեղեցիկ անակնկալ է մատուցել ամուսնուն՝ յուրօրինակ կերպով  հայտնելով ապագա երեխայի լույս աշխարհ գալու մասին լուրը։

Մեկնաբանություններում իրենց անկեղծ շնորհավորանքն ու ուրախությունն են հայտնել ոչ միայն բազմաթիվ օգտատերեր, այլև մի շարք հայտնիներ, ինչպիսիք են՝ Քրիստինե Պեպելյանը, Հռիփսիմե Հակոբյանը և այլք։

Նրանք անսահման ուրախ են, որ ծնվելու է իրենց ընկերոջ՝ Վարդուհի Վարդանյանի թոռնիկը, որը կլինի տաղանդավոր երգչուհու հետնորդներից մեկը։

Понравилась статья? Поделиться с друзьями: