Դերասան Գրիգոր Դանիելյանն այս օրերին ընտանիքի հետ մեկնել է հանգստի։ Գրիգորը և նրա կինը՝ երգչուհի Հռիփսիմե Յելինյանը, հանրայնացնում են կադրեր այն մասին, թե ինչպես է անցնում իրենց հանգիստը։
Վարդավառի տոնը համընկել է նրանց հանգստյանի օրերի հետ։ Տոնի առիթով դերասան, երգիչ և երգահան Գրիգոր Դանիելյանը համացանցային իր հարթակներում մի տեսանյութ է հանրայնացրել, որը հումորային բնույթի է։
Նա ցույց է տվել Վարդավառին օգտագործվող ամենահայտնի արտահայտությունը՝ «Տեղ եմ գնում չջրես», որի միջոցով մարդիկ փորձում են խուսափել ջրվելուց։
Տեսանյութում մասնակցում է նաև դերասանի որդին, ով մոտենում է, որպեսզի ջրի հայրիկին, իսկ վերջինս բարկացած հայտնում է, որ տեղ է գնում։
Տղան նրան չի ջրում, սակայն Գրիգորը մտնելով լողավազանի մեջ, անցնելով լողավազանի շատրվանի տակով՝ ամբողջովին թրջված, հեռախոսով խոսելով գնում է։
Տեսանյութին Գրիգորը կցել է հետևյալ գրառումը․ «Վարդավառի ամենահայտնի կռուտիտը « Տեղ եմ գնում չջրես»։ Շն…»։