Վարդան Սարգսյանը քրոջ հետ լուսանկար է հրապարակել․ նրանք նման են իրար, ինչպես ջրի երկու կաթիլը

Երգիչ, «Տնից հեռու» հաղորդման հեղինակ և վարող Վարդան Սարգսյանը իր աշխատանքային և, առհասարակ, իր առօրյան սիրով ներկայացնում է սոցիալական իր հարթակում ։

Նա երգարվեստով , կարելի է ասել, այլևս չի զբաղվում, սակայն վերջերս նա տեսահոլովակի պրեմիերա էր ներկայացրել․ տարիներ առաջվա իր երգացանկում եղած երգերից էր («Խենթ»), որը նորովի ներկայացրել է դերասան, երգիչ Ռաֆայել Երանոսյանի հետ։ Վարդանը հաճախ է նշել, որ անչափ շատ  է սիրում ճամփորդել և կարողացել է գտնել այնպիսի աշխատանք, որն իրեն մաքսիմալ հաճույք է պատճառում։

Պայմանավորված համաճարակով բավականին տևական շրջան Վարդանը չկարողացավ զբաղվել սիրելի աշխատանքով, սակայն ամիսներ առաջ նա սիրով տեղեկացրեց, որ վերսկսում են ճամփորդությունները։

Նրա ճանապարհորդություններն այնքանով են հետաքրքիր, որ հեղինակը յուրաքանչյուր երկրից մշտապես հետաքրքիր տեսահոլովակ է ներկայցնում։ Այս անգամ Վարդանը ճանապարհորդել է դեպի Դուբայ։

Նա քրոջ հետ լուսանկար է հանրայնացրել ։ Նրանք, ինչպես ջրի երկու կաթիլ , նման են իրար։ Մեկնաբանություններում օգտատերերը նույնպես անդրադարձել են նրանց նմանությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!