Վարդան Պետրոսյանը ուղերձ է արել, որտեղ նշում է, որ պայքարի ենք միասնության ու միակուռությունը մեր թիկունքում։ Եսակարծությունը ամենավտանգավորն է հիմա։ Համր լինելն է կարևոր քան ավելորդախոսություն։ Ով կարող է հրճվել այս վիճակից, ուրեմն ամենաիսկական դավաճանն է։
Մեր հակառակորդը զգում է, թե ով է իր դեմ կանգնած՝ անպարտելին։ Մեր գերագույն նպատակն է հաղթանակը, իսկ գործելաոճը՝ միջոցը։ ԿԳՍՄ նախարարության մշակույթի բաժինը հայտնի ու վաստակաշատ մարդկանց միջոցով այսպիսի ուղերձներ է ուղարկում, ուղերձներ որոնք գոտեպնդող են այս բարդագույն իրադրությունում։ Վարդան Պետրոսյանը իր ազնիվ կեցվածքով մշտապես հարգանք է ստացել իր ունկնդիրներից։
Վարդանը ինքը բարդագույն ժամանակներ ապրեց, հաղթահարեց ու նորից սկսեց կանգնել բեմում։ Քանզի մենք հայերս միշտ ինչպես ֆենիքս թռչունը վերածնվող ենք։ Մենք կանգնում ենք ու թևածում ենք նույնիսկ ամենախրթին իրադրություններում, երբ ելքերը մեր շատ քիչ են թվում։
Հիմա էլ նմանօրինակ իրադրություն է, որի պսակը հաղթանակն է լինելու։