Վարդանի ու Հակի տեսահոլովակը 28000 դիտում է ունեցել մեկ օրում ու կարծես թե պիտի սիրվի։ Կրկներգում Վարդան Բադալյանի հայտնի երգն է օգտագործված, որը ժամանակին շատ հiթային էր։
Ռեփեր Հակը Վարդանի երգի հետ միքս է արել։ Ի դեպ շատ ակտուալ են միքսերը հատկապես հին երգերի հետ։ Հին երգը թարմ նեկայացվում է։ Այդպիսի փորձեր հաճախ անում են ռուս ռեփերները։
Վարդանը հոլովակում չկա, հերոսները Հակն ու մի աղջիկ են, ով խաղում է Հակի սիրելի։ Ետ արի ու մի գնա երգի նոր մեկնաբանությունը ռիթիկ լուծումներում այսօրվա է ու կհետաքրքրի այս ոճը սիրողներին։ Վարդան Բադալյանը պասիվացել է արդեն մի քանի տարի է ու երգեր չկան նոր։
Հետաքրքրական է, որ կրկին նոր երգ չի ներկայացվել, այլ պարզապես իր երգը տվել է մշակման։ Ինչու՞ է Վարդանը որոշել քիչ երևալ, հայտնի չէ, բայց նա բոլոր շանսերը ունի կրկին հայտնիությունը վերականգնելու, որովհետև ձայնը սրտառունչ է։