Վարակաբան Արման Բադալյանը խոսել է կորոնավիրուսի մասին

Վարակաբան Արման Բադալյանը խոսել է վիրուսի մասին և ասել է,որ դիմակը իհարկե արդեն ստուգված բան է,այն իրոք կարող է կանխարգելել,բայց, եթե թեստեր շատ չանենք ու չհասկանանք շարունականությունը՝ օգուտ չի լինի։

Միայն դիմակը չի կարևոր,կարևոր է շատ թեստ անելը,որովհետև հիվանդները շատ են ու նրանց որսալ է պետք։ Վարակը շատ շատ է տարածված,սա հաստատ է ու երևում է թեստերի դրական տոկոսից։ Ճիշտ է հիմա բավականին ավելացել է թեստերի քանակը, բայց որ փուլում ենք հիմա դեռ պարզ չէ։

Արման Բադալյանը նաև խոսել է կանխարգելումների մասին և նշել,որ դա կարևորագուն փուլերից է,բայց նաև չպետք է դադարեցնել գնալ վարակվածների հետևից,այսինքն մարդկանց հայտնաբերել,ովքեր կրում են վարակ,մեկուսացնել,իրազեկել,որպեսզի իմանան,որ իրենք հիվանդ են ու չգնան վարակելու։ Առանց այս պրոցեսների,չենք կարողանա դիմացը առնել։

Հիշեցնենք,որ կորոնավիրուսը չի նահանջում ու հակառակը՝ամրապնդում է իր դիքերը։ Գործիքակազմը ուղղված վիրուսի դեմ գուցե պետք լինի վերանայել, վերաիմաստավորել,որովհետև միտումները՝հուսադրող չեն ցավոք սրտի։

Понравилась статья? Поделиться с друзьями: