Էդգար Իգիթյանը, ով նկարահանվում է հեռուստասերիալներում, շատ է սիրվել հեռուստադիտողի կողմց։ Էդգարն արդեն երկար տարիներ է ինչ հանդես է գալիս սերիալներում։
Նա կերտում է դերեր, կերպարներ, որոնք հիշվում են և դուր գալիս հեռուստադիտողին։ Դերասանին համացնացային հարթակներում հետևում են հազարավոր օգտատերեր, որոնք սիրում են հաղորդակից լինել նաև դերասանի առօրյային։
Էդգարն իր հարթակում հաճախ է հրապարակումներով հանդես գալիս։ Նա մեջբերում է փիլիսոփաների, հայտնի գրողների մտքեր, խոսքեր, որոնք այնքան ակտուալ են այսօր մեր կյանքում։ Մեկնաբանություններում նրա հետևորդները ուշագրավ քննարկումներ են ծավալում և ջերմագին խոսքեր հղում սիրելի դերասանին։
Այս անգամ Էդգար Իգիթյանը հերթական ուշագրավ գրառումն է կատարել։ Նա մասնավորապես գրել է․ «Վատ նորություն՝ ժամանակը թռչում է: Լավ նորություն՝ օդաչուն դու էս…»։
Դերասանը ցանկացել է հուսադրել և ընդգծել, որ մեզանից յուրաքանչյուրս մեր կյանքի հեղինակն ենք և հենց մեր ձեռքին է ղեկը․․․ կյանքի ղեկը․․․։