Վաչե Ամարյանի ուշագրավ ու գեղեցիկ կատարումը մեքենայի միջից․ բաց չթողնեք

Վաչե Ամարյանը հանրային լայն շրջանակների համակրանքը վայելող հայտնի երգիչներից է, ով գտել է երկրպագուների հետ շփվելու անմիջական ու հեշտ ուղին՝ ֆեյսբուքյան և ինստագրամյան հարթակ։

Վաչեն վերջերս վերստին հայրիկ է դարձել։ Նա այս ուրախությունը ոչ միայն կիսել է ընկերների հետ, այլ նաև նրանց հնարավորություն է տվել մասնակցելու իր նորածին աղջնակի անվան ընտրության կարևոր հարցին։

Նա առաջարկել է իր հետևորդներին գրել անվան նախընտրելի տարբերակներ, որոնցից ինքը հետո ընտրություն կկատարի։

Քանի որ վերջերս բավականին արդի ու ընդունված են դարձել մեքենայի մեջ արվող եթերները և այդ եթերների ժամանակ երաժշտական կատարումներ հնչեցնելը, Վաչեն ևս նոր տեսանյութ է տեղադրել մեքենայում հնչեցրած կատարումով։

Օգտվելով մեքենայի տված ակուստիկ հնարավորություններից՝ Վաչեն ուրախ տրամադրությամբ երգ է ներկայացրել, որը միանգամայն ներդաշնակվում է նոր հայրիկ դարձած իր հոգեվիճակի հետ։


Վաչեի պատրաստած տեսանյութը, որտեղ ներկայացվում է մեքենայում հնչեցրած նրա կատարումը, կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!