Վաչե Ամարյանը փոքրիկ դստեր և որդու մասնակցությամբ հուզիչ տեսանյութ է տեղադրել

Վաչե Ամարյանը անչափ սիրում է իր ընտանիքը։ Նա իր գործի բերումով շատ է մեկնում ճամփորդությունների, հյուրախաղերի՝ ստիպված լինելով միառժամանակ հեռու լինել ընտանիքի անդամներից։

Վաչեն հաճախ է խոսում հեռավորության պատճառով առաջացած կարոտի մասին։ Նա անթաքույց սիրով է պատմում իր երեխաների, նրանց նորից տեսնելու իր ցանկության մասին։

Վաչեի կինը պարբերաբար նկարում և նկարահանում է իր բալիկներին՝ տեսագրությունները և լուսանկարներն ուղարկելով ամուսնուն։ Այդ տեսագրություններից մեկն էլ Վաչեն տեղադրել է իր սոցհարթակում։

Լուսանկարում երևում է, թե ինչպես է Վաչեի տղաներից Ալեքսը սիրում, համբուրում իր փոքրիկ քույրիկին, ապա մայրիկին հարցնում է, թե նա ինչու է նկարում իրեն, ինչին ի պատասխան մայրը ծիծաղում է։

Տեսանյութին կից Վաչեն գրել է, որ Ալեքսը նաև իր փոխարեն է սիրում Վիկտորիային։


Վաչե Ամարյանի տեղադրած ընտանեկան ջերմ տեսանյութը, որը դրական ու լավ տրամադրություն է հաղորդում դիտողներին, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: