Երգիչ Վաչե Ամարյանը արմատներով Գորիս քաղաքից է։ Նա տեղափոխվել է Ղազախստան, երբ դեռ երեխա էր։ Բայց հստակ գիտեր,որ անպայման վերադառնալու է ու նաև նպատակ ուներ երգել հայկական երգեր։
Վաչեի առաջին երգը ՝Բալան շատ սիրվեց նաև սիրվեց Ռուսաստանի հայերի մեջ ու այքնան դիտում ունեցավ,որ միանգամից դարձավ իսկական աստղ։ Վաչեն սկսել է շվի նվագել 4 տարեկանում,սովորեցրել է հայրը։ ՀԵտո Գորիսում ու Արցախում բոլոր միջոցառումներին նվագել է և երգել։
Այդ ժամանակ հասկացել է,որ երգն է իրենը ու որոշել է,որ պիտի զբաղվի դրանով։ Ընտանիքում սեր երաժշտության հանդեպ միշտ եղել է։ Այն դժվար տարիներին,երբ Գորիսից շատերն էին մեկնում Ղազախստան աշխատելու,Վաչեի ընտանիքը ևս տեղափոխվեց։
Վաչեն սկսեց այնտեղ որոշակիորեն ճանաչվել,որպես երգիչ ով մի քանի լեզվով երգում է։ Հետո արդեն Մոսկվան էր,որտեղ նա ևս հաջող կարիերա ունեցավ։
Հիմա Վաչեն Հայաստանում է տեսնում իր կյանքը,ապագան։ Նա իր սոց․ ցանցերում հաճախ է կիսվում երեխաների հոլովակներով ։ Նախորդ օրը նա մի հոլովակ էր գցել և գրել էր՝ քանդողները։