Վաչե Ամարյանը, որպես երգիչ չարձագանքել չէր կարող այս օրերի երևույթներին ու իր ձևով է որոշել ոգևորել մեր տղաներին։ Ներկայացրել է երգ, որը ուրախ է, պարային ելևէջներով, ու ամբողջ երգը մեր զինվոր-տղաների գովքն է:
Վաչեն նկարագրում է զինվորական առօրյան ու ապրումները, թե տղանեի թե նրանց ծնողների։ Վաչեն ասել է, որ ուզեցել է երգ ներկայացնել, որ ոչ թե կտխրեցնի մեր տղաներին, այլ հակառակը , այնպես կոգևորի, որ ծառայության դժվարությունները աննկատ կմնան։ Երկու օրում՝ 48 ժամում, երգը հավաքել է հարյուր մեկ հազարից ավելի դիտում, որը Հայաստանի կոնտենտի համար կրկին ռեկորդային է, բայց Վաչեն հաճախ է նման ինտերնետային բումեր անում։
Վաչեի էջում վերջին օրերին զինվորների մասին տեղեկություններ են, գովեստներ ու խաղաղության վերաբերյալ գրառումներ։ Վաչեն նաև գրեթե ամեն օր տեղադրում է հոլովակներ իր տղաների մասնակցությամբ, ու ցուցադրում է, թե ինչպես են օր- օրի նոր չարաճճիություններ անում։
Վաչե Ամարյանը հայկական ու ԱՊՀ շոուբիզնեսի պահանջված աստղերից է։