Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի մոտ, լուրջ հիվանդություն է հայտնաբերվել․ մանրամասներ

Վանո Սիրադեղյանի զավակներից Արփին մասնագիտությամբ լրագրող է։ Նա բավականին ակտիվ ու ստեղծագործող անհատականություն է։ Արփիի մոտ բոլորովին վերջերս լրջագույն հիվանդություն է հայտնաբերվել։

Բժշկական մի քանի կենտրոններում արված հետազոտությունները ցույց են տվել, որ Արփիի մոտ առկա է վահանաձեւ գեղձի չարորակ գոյացություն, որի բուժման համար լուրջ միջոցներ են պետք։ Բժիշկները գտնում են, որ հարցը պետք է վիրահատությամբ լուծվի։

Բուժման և վիրահատական ընթացքի համար լրացուցիչ դժվարություններ են ստեղծում Արփիի առողջական որոշ խնդիրներ, մասնավորապես դեղամիջոցների նկատմամբ նրա ալերգիկ լինելու հանգամանքը, ինչը հետվիրահատական թերապիաների ժամանակ կարող է բարդություններ առաջ բերել։

Հաշվի առնելով այդ հանգամանք՝ բժիշկները խորհուրդ են տվել վիրահատական միջամտությունն իրականացնել արտասահմանյան կլինիկաներում, որտեղ կան հնարավորություններ ալերգիկ օրգանիզմի պատասխան ռեակցիան մեղմելու։

Արփիի ընկերները դրամահավաք են կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի նրան արտասահմանյան կլինիկա տեղափոխել։ Արփին քառասունյոթ տարեկան է։

Понравилась статья? Поделиться с друзьями: