Միջին Արևելքի մեծությամբ երկրորդ՝ Վանա լճի հատակում հնագետները 3000-ամյա ամրոց են հայտնաբերել։
Վանի համալսարանի հնագետները հայտարարել են, որ հնամենի ամրոցը լճի խորքում զարմանալիորեն լավ է պահպանվել։
Ամրոցն առնվազն 10 մետր խորությամբ է գտնվում։ Թիմը չի կարողացել պարզել, թե ամրոցի պատերը որքան խորն են թաղված լճի հատակին, սակայն դրա տարածքը գնահատվում է 1 ք/կմ, իսկ պարիսպների բարձությունը հասնում է 3-4 մետրի։ Լճի թավշյա ջրերում ամրոցի ավերակները պահպանվել են շատ լավ վիճակում։
Մասնագետների կարծիքով՝ ամրոցը կառուցվել է մ․թ․ա․ 9-6-րդ դարերում, Ուրարտուի թագավորության շրջանում, որը գոյություն է ունեցել Հայկական բարձրավանդակում։ Մինչև 19-րդ դարի կեսերին դրա ավերակներում մարդիկ են ապրել, բայց երբ լճի ջրի մակարդակը սկսել է բարձրանալ, բնակիչները հեռացել են։
Բնակավայրի մյուս հատվածները առափնյա գծից մի փոքր բարձր են և հնագիտական ուսումնասիրությունների օբյեկտ են։