Սիրուշոն ուշագրավ գրառմամբ է հանդես եկել։ Նա տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ելույթ է ունենում մայրիկի՝ Սյուզան Մարգարյանի հետ։
Մայր և դուստր մասնակցել են Արթուր Գրգորյանին նվիրված երեկոյին։ Նրանք կատարել են Արթուր Գրիգորյանի ստեղծագործություններից «Մեղեդի»-ն։ Երգչուհիները հրաշալի են ներկայացրել երգը՝ մեկը մյուսին լրացնելով։
Սիրուշոն տեսանյութին կից գրառում է կատարել, որտեղ նշել է, որ վաղուց մայրիկի հետ համատեղ չէր երգել, հատկապես՝ նման կարգավիճակում (Սիրուշոն նկատի ունի իր հղիությունը)։
Ընդգծել է այն հանգամանքը, որ բեմում երեք սերունդ է ներկայացել։ Սիրուշոն մասնավորապես գրել է․ «Վաղուց Սյուզան Մարգարյանի հետ միասին ելույթ չէինք ունեցել, այն էլ ես այս կարգավիճակում, ուստի ինձ համար այս ելույթը երկար կհիշվի․․․ երեք եերունդ բեմում։
Երեկոն նվիրվում է անփոխարինելի Արթուր Գրիգորյանին․․․ «Մեղեդի»»։ Մոր և դստեր անզուգական և զգացմունքային կատարումը կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։